29.10.2020 20:08

Ֆրեզնոյում ակցիայի ժամանակ դանակահարվել է երեք հայ ցուցարար․ Հանրային

Ֆրեզնոյում ակցիայի ժամանակ դանակահարվել է երեք հայ ցուցարար․ Հանրային

ԱՄՆ Ֆրեզնո քաղաքի հյուսիսարևելյան հատվածում գտնվող River Park առևտրի կենտրոնի մոտ ցույցեր են կազմակերպել Սփյուռքի հայ համայնքի ներկայացուցիչները՝ տեղեկացնում է Fresnobee կայքը:

«Հայաստանի կողքին ենք» խորագրով ակցիայի ժամանակ հայ ցուցարարներն իրենց ավտոմեքենաներով փակել են ճանապարհն ու կաթվածահար արել երթևեկությունը: Ակցիայի ժամանակ անկարգություններ ու բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով դանակահարվել է 18-26 տարեկան երեք հայ ցուցարար:

Երեք տուժածներից երկուսը տեղափոխվել են Ֆրեզնոյի բժշկական կենտրոն, երրորդը հոսպիտալացման կարիք չի ունեցել:

Հայաստանի հանրային հեռուստաընկերություն