29.10.2020 20:40

ԱՄՆ պետքարտուղարություն․ C-400-ի պատճառով Թուրքիային պատժամիջոցների ենթարկելու ռիսկը մեծանում է

ԱՄՆ պետքարտուղարություն․ C-400-ի պատճառով Թուրքիային պատժամիջոցների ենթարկելու ռիսկը մեծանում է

ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով օգնական Քլարք Քուփերը հայտարարել է, որ ԱՄՆ պատժամիջոցների տակ Թուրքիայի հայտնվելու հավանականությունը մեծանում է՝ ռուսաստանյան C-400 զենիթային համալիրներ ձեռք բերելու կապակցությամբ, գրել է ամերիկյան National Defense ամսագիրը։

«Թուրք գործընկերների հետ մենք միշտ խոսել ենք այն մասին, որ C-400-ները․․․ անհամատեղելի են ԱՄՆ մոտեցումներին։ Դրանք անհամատեղելի են ՆԱՏՕ-ի հետ։  Նման միջոցների կամ համակարգերի ներդրումն իր ետևից պատժամիջոցների և սպառազինության սահմանափակման  նոր ռիսկեր է ծնում»,- Քուփերի խոսքն է մեջբերում պարբերականը։

Նրա ասելով՝ ԱՄՆ վարչակազմը «Անկարային շատ հստակ հասկացրել է, որ C-400-ը բացարձակապես անընդունելի է»։

Փոխանցում է ria.ru-ն։