29.10.2020 21:14

ԵՄ-ն Ղարաբաղում հակամարտության կողմերին կոչ է անում վերադառնալ հրադադարի վերաբերյալ բանակցություններին

ԵՄ-ն Ղարաբաղում հակամարտության կողմերին կոչ է անում վերադառնալ հրադադարի վերաբերյալ բանակցություններին

Եվրամիությունում «անընդունելի» են համարում Լեռնային Ղարաբաղում արդեն երրորդ հրադադարի խախտումը և զոհերը խաղաղ բնակչության շրջանում՝ կողմերին բանակցությունների կոչ անելով։

Այդ մասին հայտարարել է արտաքին գործերի եվրոպական ծառայության խոսնակ Պիտեր Ստանոն։

 «ԵՄ-ն անընդունելի է համարում, որ հրադադարի վերաբերյալ արդեն երեք պայմանավորվածություններից հետո, որոնք ձեռք են բերվել Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջնորդությամբ, մարտերը Ղարաբաղում և նրա շուրջ շարունակվում են, և ավելի ու ավելի շատ լուրեր են ստացվում քաղաքացիական բնակչության շրջանում տուժածների մասին»,- հայտարարել է Ստանոն։

«ԵՄ-ն կոչ է անում անհապաղ վերադառնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ հիմնարար բանակցություններին, ինչպես այդ մասին վերջին անգամ պայմանավորվել են Վաշինգտոնում հոկտեմբերի 25-ին»,- հավելել է նա։

Փոխանցում է eurointegration.com-ը։