ՀՀ ԱԻՆ. Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին և նոյեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 29-30-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում հոկտեմբերի 29-ի ցերեկը, 30-31-ին և նոյեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ–ը