29.10.2020 22:13

Ֆրանսիայի Նիս քաղաքում դանակով զինված մարդը հարձակվել է անցորդների վրա

Ֆրանսիայի Նիս քաղաքում դանակով զինված մարդը հարձակվել է անցորդների վրա

Նիսի կենտրոնում՝ Նոտր Դամ եկեղեցու մոտ, դանակով զինված անհայտ անձը հարձակվել է մարդկանց վրա։ Կա երեք զոհ, հաղորդել է BFNTV հեռուստատեսությունը՝ հղում անելով ոստիկանության տվյալներին։

Նիսի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին Twitter-ում գրել է, որ հարձակում գործած անձը ձերբակալվել է։ Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել ոստիկանության աշխատակիցներին։

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը դեպքի առնչությամբ հայտարարել է, որ ՆԳՆ-ին կից ստեղծվել է ճգնաժամային շտաբ։ Նախագահ Մակրոնը և վարչապետ Ժան Կաստեկսը շտապ մեկնել են դեպքի վայր, հաղորդել է France Info ռադիոկայանը։

Հետաքննությանը միացել է դատախազության՝ ահաբեկչության հարցերով բաժինը։

Հարձակումը կատարվել է տեղական ժամանակով ժամը 09։00։ Հանցագործը ձերբակալվել է միջադեպից տասը րոպե անց։ Նա վիրավոր է։ BFMTV-ն մանրամասն տեղեկություններ չունի հանցագործի անձի և այն մասին, թե ինչպես է նա գործել հանցանքի վայրում։

Փոխանցում է tass.ru-ն։