29.10.2020 22:31

Իրանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր առաջարկ է ներկայացրել

Իրանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման նոր առաջարկ է ներկայացրել

Իրանը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման վերաբերյալ հանդես է եկել նախաձեռնությամբ, որում առաջատար դերը տրվում է տարածաշրջանի երկրներին։

Այդ մասին տեղեկացրել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբբաս Արաքչին՝ հինգշաբթի ժամանելով Մոսկվա։

«Մենք պատասխանատվություն ենք ստանձնում և կօգնենք լուծել ճգնաժամը»,- ասել է դիվանագետը։

«Իրանի ծրագրի ամենակարևոր առանձնահատկությունը դրա տարածաշրջանային մոտեցումն է, մի առանձնահատկությունն էլ նրա ռեալիզմն է,- ասել է Արաքչին։- Մենք այդ ճգնաժամը լուծելու տարածաշրջանային մոտեցում ենք առաջարկում՝ նկատի ունենալով տարածաշրջանի երկրները, որոնք առանցքային դերակատարում ունեն, և Ռուսաստանն էլ տարածաշրջանում կարևոր երկրներից մեկն է»։

Փոխանցում է tass.ru-ն։