29.10.2020 23:37

Ֆրանսուա Օլանդ. Կրկին Նիսում մոլեգնում է բարբարոսությունը

Ֆրանսուա Օլանդ. Կրկին Նիսում մոլեգնում է բարբարոսությունը

Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Կրկին Նիսում մոլեգնում է բարբարոսությունը, իսկ Ֆրանսիայում նորից իսլամիստական ահաբեկչությունն է գրոհ սկսել:

Ժողովրդավարությունը մեր զենքն է եւ պետք է միշտ ուժեղ լինի բոլոր թշնամիներից:

Ես իմ համերաշխությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և բոլոր քրիստոնյաներին»: