29.10.2020 23:58

Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը մեկ օրում 1709-ով ավելացել Է. Արմենպրես

Վրաստանում կորոնավիրուսով ախտահարվածների թիվը մեկ օրում 1709-ով ավելացել Է. Արմենպրես

Վրաստանում վերջին օրվա տվյալներով` կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն ավելացել Է 1709-ով, մահացել Է եւս 20 մարդ:
Ըստ «Արմենպրես»-ի` StopCov պաշտոնական կայքը հաղորդել է, որ համավարակի սկզբից երկրում մինչ օրս հայտնաբերվել Է վարակման 35567 դեպք, վերջին 24 ժամում քովիդ-կլինիկաներից դուրս Է գրվել 2075 մարդ, համավարակի սկզբից ի վեր բուժվել Է 16 904 մարդ:
Ախտահարման նախորդ օրական ցուցանիշը կազմել Է 1741, իսկ բուժվածներինը՝ 2197: