30.10.2020 01:31

Իսպանիայի Կոնգրեսի Plural խմբակցությունը առաջարկ է ներկայացրել Կոնգրեսին, որով հորդորում է կառավարությանը ձեռնպահ մնալ Ադրբեջանին զենք վաճառելուց

Իսպանիայի Կոնգրեսի Plural խմբակցությունը առաջարկ է ներկայացրել Կոնգրեսին, որով  հորդորում է կառավարությանը ձեռնպահ մնալ Ադրբեջանին զենք վաճառելուց
Իսպանիայի Կոնգրեսի Plural խմբակցությունը՝ պատգամավոր Միրիամ Նոգերաս ի Կամերոյի նախաձեռնությամբ, առաջարկ է ներկայացրել Կոնգրեսին, որով հորդորում է կառավարությանը՝
-Ձեռնպահ մնալ Ադրբեջանին զենք վաճառելուց
-Միջազգային մակարդակով խթանել հակամարտության խաղաղ կարգավորումը՝ հիմնված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեծամասնության կամարտահայտության հիման վրա
-Դատապարտել Թուրքիայի ռազմական աջակցությունն Ադրբեջանին՝ նախաձեռնելով Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառում՝ Արևելյան Միջերկրականում և Կովկասում նրա ագրեսիվ և ծավալապաշտական գործողությունների համար:
 
Իսպանիայում ՀՀ դեսպանատուն