30.10.2020 01:33

Գրոհ Ֆրանսիայի վրա

Գրոհ Ֆրանսիայի վրա

Ֆրանսիան ցնցվում է սոսկալի լուրերից․ սպանություններ Նիսում՝ Նոտր-Դամ եկեղեցու մոտ, հարձակում ոստիկանի վրա Ավինյոնում։ Երկու շաբաթ առաջ էլ Փարիզից ոչ հեռու ծնունդով Չեչնիայից 18-ամյա Աբդուլահ Անզորովը գլխատել էր պատմության ուսուցիչ Սամյուել Պատիին՝ Մուհամեդ մարգարեի ծաղրանկարներն իր աշակերտներին ցուցադրելու համար։

Իշխանություններն ուժեղացնում են պայքարը իսլամիզմի դեմ։

Նիսում սպանվել է երեք մարդ, մի քանի հոգի վիրավորվել են։ Ինչպես հաղորդել է Reuters-ը, մի կին գլխատվել է։ Հարձակում գործող անձը ձերբակալվել է։ Նիսի քաղաքապետը հաղորդել է, որ հանցագործը բացականչել է «Ալլահ աքբար», ինչը վկայում է, որ կատարվածն ահաբեկչություն է։

Ավինյոնում ոստիկանի վրա հարձակվողը գնդակահարվել է։ Europe 1 ռադիոկայանի հաղորդման համաձայն՝ հարձակում գործելիս նա նույնպես բացականչել է իսլամիստների մարտակոչը։

Սրանք իսլամական արմատականության հողի վրա կատարված առաջին դաժան հանցագործությունները չեն, որ կատարվել են Ֆրանսիայում վերջին տասնամյակում՝ Տուլուզում դպրոցի գնդակոծությունը (2012), հարձակումը Charlie Hebdo-ի խմբագրության վրա (2015), ահաբեկչությունը Նիսի Անգլիական առափնյակին (2016), հոգևորականի մահապատիժը Սենտ-Էտյեն-դյու-Ռուվրում (2016), բազմաթիվ հարձակումներ ոստիկանների վրա – սա ամբողջական ցանկը չէ։

Ահաբեկչի ընդհանրացված կերպարը հետևյալն է․ երիտասարդ մուսուլման, աղքատ արվարձանների բնակիչ, որ եկել է Հյուսիսային Աֆրիկայից կամ էլ ներգաղթյալների ընտանիքից է։ Մի քանի դեպքերում հանցագործները բացահայտ ցույց են տվել արգելված ահաբեկչական կազմակերպությունների հետ իրենց կապը, կամ էլ մերկացվել են դրանում։

Մի քանի տասնամյակ շարունակ Արևմտյան Եվրոպայի երկրները  մուսուլմանական երկրներից ակտիվորեն ընդունել են փախստականների ու ներգաղթյալների, որոնք բնակություն են հաստատել արվարձաններում, և այնտեղ տարեցտարի աճել է հանցավորության մակարդակը։ Փարիզի, Մարսելի, Նիսի, Ստրասբուրգի և ֆրանսիական այլ քաղաքների արվարձանները կամաց-կամաց վերածվել են գետտոների, որտեղ իշխում են հանցագործները, թմրադիլերներն ու զենքի վաճառականները։ Դրանք «օրենքից դուրս» գոտիներ են, անօրինության շրջաններ, որոնք ոչ միայն սովորական քաղաքացիներն են շրջանցում, այնտեղ ոստիկանությունն էլ է վախենում մտնել։

Փոխանցում է ria.ru-ն։