30.10.2020 03:15

Հակամարտության երկարաժամկետ լուծումը շահերի հավասարակշռություն գտնելու մեջ է, որը կբավարարի երկու կողմերին էլ․ Պուտին

Հակամարտության երկարաժամկետ լուծումը շահերի հավասարակշռություն գտնելու մեջ է, որը կբավարարի երկու կողմերին էլ․ Պուտին

Ռուսաստանն ի սկզբանե ասել է «Հայաստանի կողմից գրավված հինգ ու ևս երկու շրջանները Ադրբեջանին վերադարձնելու հնարավորության մասին», հայտարարել է նախագահ Վլադիմիր Պուտինը «Ռուսաստանն է կանչում» ВТБ Капитал-ի համաժողովում։

«Մենք ամենասկզբից էլ ելնում էինք նրանից, որ,- հարկավոր է ասել, մեր դիրքորոշումը բացարձակապես թափանցիկ է,- Ադրբեջանին հինգ պլյուս երկու շրջաններ վերադարձնելու հնարավորության մասին՝ Ղարաբաղի գոտու որոշակի ռեժիմի ապահովմամբ, Հայաստանի համագործակցությամբ և այլն»,- ասել է Պուտինը։

Նա հիշեցրել է, որ հակամարտությունն սկսեվել է էթնիկ բախումներով, և Խորհրդային Միությունը ոչ մի միջոց չի ձեռնարկել՝ մարդկանց անվտանգությունն ապահովելու համար։

«Հայերը զենք վերցրին և ինքներն արեցին դա։ Լավ արեցին թե վատ, սակայն նրանց գործողությունների սկզբնական դրդապատճառը այդ բացասական երևույթներն էին էթնիկ հողի վրա։ Դա հանգեցրեց նրան, որ բուն Լեռնային Ղարաբաղը և Ադրբեջանի ևս յոթ շրջաններ հայտնվեցին Հայաստանի վերահսկողության տակ։ Դա լա՞վ է, թե՞ վատ»,- ասել է Պուտինը։

«Եվ Ադրբեջանն ի՞նչ է ասում։ Ասում է, որ, ամեն դեպքում, յոթ շրջանները ոչ մի կապ չունեն ոչ էթնիկ հակամարտության, ոչ էլ Հայաստանի հետ։ Դրանք բնիկ ադրբեջանական տարածքներ են։ Ադրբեջանն ասում է․ մենք իրավունք ունենք վերադարձնելու այդ տարածքները։ Ամեն մեկն իր ճշմարտությունն ունի։ Այստեղ հեշտ լուծումներ չկան, քանի որ հանգույցը շատ բարդ է»,- հավելել է ՌԴ նախագահը։ Հակամարտության երկարաժամկետ լուծումը Պուտինը տեսնում է «շահերի հավասարակշռություն գտնելու մեջ, որը կբավարարի երկու կողմերին էլ՝ ինչպես ադրբեջանցի ժողովրդին, որին մենք անփոփոխ հարգանքով ենք վերաբերվում, այնպես էլ հաշվի նստելով հայ ժողովրդի շահերի հետ»։

Նույն օրը ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում հայտարարել է, որ Մոսկվան մտահոգված է իրավիճակի կապակցությամբ ղարաբաղյան հակամարտության գոտում, որտեղ շարունակվում է ռազմական դիմակայությունը։

Փոխանցում է Interfax-ը։