Այսօր մարտական գործողությունները շարունակվել են ռազմաճակատի ողջ երկայնքով, սակայն` ոչ մեծ ինտենսիվությամբ

Այսօր՝ ամբողջ օրը, մարտական գործողությունները շարունակվել են ռազմաճակատի ողջ երկայնքով, սակայն ոչ մեծ ինտենսիվությամբ:
Հարավային հատվածում՝ Բերձորից մինչև Արաքսի ափն ընկած ռազմաճակատային բնագծի ուղղությամբ, եղել են որոշակի մարտական գործողություններ, մեր ԶՈՒ-ին հաջողվել է որոշակի դիրքերի բարելավում իրականացնել:
Դիվերսիոն խմբերը ներթափանցում են տարբեր ուղղություններով, նրանց դեմ պայքարը ենթադրում է որոշակի առանձին մարտական գործողությունների մարտավարություն, որոնք սովորական համազորային մարտի կամ հինգերորդ սերնդի պատերազմին բնորոշ առանձին ինտենսիվ մարտական գործողությունների նման մարտեր չեն:
Օրվա ընթացքում շարունակվել են նաև Արցախի տարբեր բնակավայրերի հրետակոծությունները տարբեր ուղղություններով: Կիրառվում են հիմնականում հրետանային, հրթիռային միջոցներ:
Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ ներկայացուցիչ