30.10.2020 08:39

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռոբերտ Օ՛Բրայենի հետ՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռոբերտ Օ՛Բրայենի հետ՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենի հետ՝ ամերիկյան կողմի նախաձեռնությամբ։

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Արմենպրես»-ին տեղեկացրել են, որ ՀՀ վարչապետն ԱՄՆ նախագահի խորհրդականի ուշադրությունն է հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանը, ոտնահարելով միջազգային հարաբերություններում ընդունված բոլոր նորմերը և անտեսելով ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների ջանքերը, երեք անգամ անընդմեջ խախտում է հրադադարի մասին պայմանավորվածությունները, որոնցից վերջինը ձեռք էր բերվել ԱՄՆ մայրաքաղաքում: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այդ հարցում Ադրբեջանին սատարում է Թուրքիան, և հնարավոր չէ ապահովել հրադադարի պահպանումը` առանց մատնանշելու, թե որ կողմն է խախտողը, և ովքեր են շահագրգռված պատերազմի շարունակմամբ:

Ամերիկյան կողմը հավաստիացրել է, որ շարունակելու է միջնորդական գործունեությունը հրադադարի հաստատման ուղղությամբ և կարևորել հակամարտության մեջ երրորդ ուժերի ներգրավվածության բացառումը: