30.10.2020 19:59

Վաշինգտոնը արտաքին ուժերին կոչ է արել չմիջամտել ղարաբաղյան հակամարտությանը

Վաշինգտոնը արտաքին ուժերին կոչ է արել չմիջամտել ղարաբաղյան հակամարտությանը

Վաշինգտոնը կոչ է արել բոլոր արտաքին ուժերին չմիջամտել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի հակամարտությանը, հոկտեմբերի 29-ին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը։

«Մենք բոլոր արտաքին ուժերին կոչ ենք անում ձեռնպահ մնալ միջամտությունից և միավորվել ԱՄՆ-ի հետ ու հանդես գալ հօգուտ բանակցություններին վերադառնալու, որոնք անցկացնում են Մինսկի խմբի համանախագահները»,- ասել է Օ՛Բրայենը։

Նախագահի խորհրդականը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության «ռազմական լուծում գոյություն չունի»։ Օ՛Բրայենն ասել է, որ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որի ընթացքում «կրկին պնդել է , որ Ադրբեջանը և Հայաստանը պետք է կատարեն կրակի դադարեցման վերաբերյալ իրենց ստանձնած պարտավորությունները»։ Նա արձանագրել է, որ կորուստների հիմնական մասը կրում է հայկական կողմը։

«Երկու կողմերում էլ մարդիկ տառապում են, կորուստների հիմնական մասը բաժին է ընկնում Հայաստանի ժողովրդին, որը բախվում է հարձակողական ռազմական գործողությունների»,- հայտարարել է Օ՛Բրայենը։

Փոխանցում է Interfax-ը։