30.10.2020 21:11

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է կորանավիրուսի և բիոահաբեկչության հնարավոր կապը

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է կորանավիրուսի և բիոահաբեկչության հնարավոր կապը

Ահաբեկչական կառույցները ջանում են օգտվել կորոնավիրուսի համավարակից՝ իրենց ազդեցությունը մեծացնելու համար, РИА Новости-ին տված հարցազրույցում տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Օլեգ Սիռոմոլոտովը։

«Որոշ դեպքերում Covid-19-ի համավարակը բացահայտել է առողջապահության ազգային համակարգերի անպատրաստությունը նման կարգի ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու համար, ջրի երես է հանել որոշ երկրներում առկա խոցելի կամ թույլ տեղերը՝ ահաբեկչական պաշտպանունակության տեսակետից, միջազգային հանրությանը ստիպել է ավելի լուրջ վերաբերվել այդ խնդրին, թեպետ կորոնավիրուսն ինքնին կենսահաբեկչության երևույթ չի հանդիսանում»,- ասել է Սիռոմոլոտովը։

Նրա խոսքով՝ «աշխարհի որոշ տարածաշրջաններում նկատվում է, որ ահաբեկչական կառույցները փորձում են օգտվել համավարակի պատճառով ստեղծված իրավիճակից՝ իրենց ազդեցությունը մեծացնելու, մարդատյաց գաղափարները քարոզելու, նոր համակիրներ ներգրավելու նպատակով, նախևառաջ՝ ճգնաժամից դուրս գալու ուղղությամբ իշխանությունների չհամաձայնեցված գործողությունների հաշվին»։

Փոխանցում է ria.ru-ն։