30.10.2020 21:36

ԵՄ-ն անհրաժեշտ է համարում երկարատև սանիտարական միջոցնառումները համավարկի դեմ

ԵՄ-ն անհրաժեշտ է համարում երկարատև սանիտարական միջոցնառումները համավարկի դեմ

ԵՄ առաջնորդները պաշտոնապես ընդունել ենԵվրոպայում համավարակի երկրորդ ալիքի լրջությունը և հայտարարել, որ անհրաժեշտ են նոր և շատ երկարատև սանիտարական միջոցառումներ, որոնք կդադարեցվեն միայն հաջող զանգվածային պատվաստումից հետո։ Այսինքն, հավանաբար, այդ միջոցառումներն այս կամ այն չափով կպահպանվեն նաև 2021 թ․ ողջ ընթացքում։

Այսպիսին են հինգշաբթի օրը երեկոյան ԵՄ առաջնորդների արտակարգ տեսակոնֆերանսի արդյունքները։ ԵՄ առաջնորդները նաև խոստովանել են, որ սխալներ են թույլ տվել համավարակի երկրորդ ալիքին նախապատրաստվելիս։

«Համավարակի երկրորդ ալիքը լուրջ փորձությունների է ենթարկում ողջ Եվրոպան, մեր հիվանդանոցները և առողջապահության ամբողջ համակարգը կրկին սաստիկ ծանրաբեռնված են»,- գագաթնաժողովից հետո մամուլիս ասուլիսում հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը։

Արտակարգ տեսահամաժողովը, որին մասնակցել են ԵՄ առնվազն 30 պետությունների ղեկավարներ և ինստիտուտներ, շարունակվել է գրեթե 3 ժամ։

Փոխանցում է tass.ru-ն։