30.10.2020 21:39

Ռուսաստանը չի բացառում Ղարաբաղից սիրիացի վարձկանների «ներթափանցման» սպառնալիքը

Ռուսաստանը չի բացառում Ղարաբաղից սիրիացի վարձկանների «ներթափանցման» սպառնալիքը

ՌԴ ԱԳՆ-ն չի բացառում, որ վտանգ կա, որ Լեռնային Ղարաբաղում մարտերին մասնակցող սիրիացի և լիբիացի վարձկանները կարող են «ներթափանցել» Ռուսաստան։

«Նման վտանգը, անկասկած, չի կարելի բացառել», - РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ փոխնախարար Օլեգ Սիռոմոլոտովը։

«Ահաբեկչության դեմ պայքարում մանրուքներ չեն լինում։ Կարևոր է վերլուծել ցանկացած ռիսկ, այդ թվում՝ հավանական, աշխատել մի քայլ առջևում լինել։ Ռուսաստանի իրավապահ մարմիններն ուշի-ուշով հետևում են իրավիճակին և, ինչպես ասում են՝ «ձեռքը պահում են զարկերակի վրա»»,- եզրափակել է խոսքը Սիռոմոլոտովը։

Ավելի վաղ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նառիշկինը հայտարարել է, որ իր գերատեսչության ունեցած տվյալների համաձայն՝ հակամարտության գոտում ակտիվորեն ներգրավվում են Մերձավոր Արևելքում կռվող միջազգային  ահաբեկչական կազմակերպությունների վարձկաններ, ընդ որում՝ խոսքն արդեն հազարավոր արմատականների մասին է։

Փոխանցում է ria.ru-ն։