30.10.2020 22:40

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 45 միլիոնից

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 45 միլիոնից

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 45 018 354-ի։

Մահացել է 1 181 027 հիվանդ։

Այս թվերը ներկայացրել է Ջոնս Հոփքինսի համալսարանը, որը հանրագումարի է բերում ստացված բոլոր տվյալները։

Վարակվածների թվով արդեն մի քանի ամիս է՝ առաջին տեղում է ԱՄՆ-ն, նրան հաջորդում են Հնդկաստանը և Բրազիլիան։ Հնգյակում են նաև Ռուսաստանը և Ֆրանսիան։ Ապա գալիս են՝ Իսպանիան, Արգենտինան, Կոլումբիան, Մեծ Բրիտանիան, Մեքսիակն և այլն։

Չինաստանը, որտեղից սկսվել է վիրուսի տարածումը, այժմ 54-րդ տեղում է։

Փոխանցում է ria.ru-ն։