30.10.2020 23:51

ՌԴ ԱԱԽ նիստում քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

ՌԴ ԱԱԽ նիստում քննարկվել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Ազգային անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Եվրոպայում ահաբեկիչների գործողությունները, ինչպես նաեւ այլ հարցեր։ Այդ մասին հայտարարել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Քննարկման հիմնական թեման երկրի նյութական պահուստի կազմավորումն էր։ Քննարկվել է նաեւ իրավիճակը Անդրկովկասում՝ շեշտադրելով Ղարաբաղում իրավիճակի զարգացումը»,- հայտարարել է Պեսկովը։

Նա նշել է նաեւ, որ մասնակիցները փոխանակել են Եվրոպայում ողբերգական իրադարձությունների վերաբերյալ իրենց տեսակետները, նրանք եւս մեկ անգամ դատապարտել են ահաբեկչությունն՝ իր բոլոր դրսեւորումներով։

Քննարկմանը մասնակցել են վարչապետ Միխայիլ Միշուստինը, խորհրդարանի երկու պալատների խոսնակներ Վալենտինա Մատվիյենկոն եւ Վյաչեսլավ Վոլոդինը, ԱԽ քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդեւը, ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Անտոն Վայնոն, ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, ՊՆախարար Սերգեյ Շոյգուն, ՆԳ նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը, ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, ԱՀԾ ղեկավար Սերգեյ Նարիշկինը, ինչպես նաեւ էկոլոգիայի, բնապահպանության եւ տրանսպորտի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը։

Փոխանցում է ТАСС-ը։