31.10.2020 00:33

Իրանը կրկին պատարաստակամություն է հայտնում միջնորդ դառնալ ղարաբաղյան հակամարտությունում

Իրանը կրկին պատարաստակամություն է հայտնում միջնորդ դառնալ ղարաբաղյան հակամարտությունում

Թեհրանը պատրաստ է միջնորդ հանդիսանալ ղարաբաղյան հակամարտությունում և հուսով է, որ իր ծրագիրը կօգնի հասնել կայուն խաղաղության, РИА Нововсти-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի նախագահի հատուկ բանագնաց, ԱԳ փոխնախարար Աբբաս Արակչին։

«Հաշվի առնելով հարցի կարևորությունը և լավ հարաբերությունները, որ Իրանի Իսլամական Հանարապետությունը պահպանում է երկու երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետ, ինչպես նաև այդ տարածաշրջանի հատուկ պայմաններն ու գերզգայնությունը, Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ լրջորեն հայտարարել է, որ պատրաստ է նպաստել կրակի դադարեցմանը, երկխոսություն սկսելուն և խաղաղության և հանդարտության հաստատմանը»,- հայտարարել է Արակչին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Իրանը պատրաստ է հանդես գալ միջնորդի դերում ղարաբաղյան հակամարտության խնդրում։

Փոխնախարարը շեշտել է, որ գործընկերներին իրանական նախաձեռնության մանարամասները պարզաբանելիս Թեհրանը «շատ ուշադիր է վերաբերվել հակամարտության թատերաբեմի ուսումնասիրմանը, հաշվի է առել թե՛ Ադրբեջանի և թե՛ Հայաստանի շահերը»։

 «Եվ առաջարկն այնպես ենք նախագծել, որ տարածաշրջանի ազդեցիկ երկրները կարողանան մասնակից լինել կարգավորմանը, և հուսով ենք, որ այդ ծրագիրը կայուն խաղաղության համար ճանապարհ կհարթի Լեռնային Ղարաբաղում»,- ընդգծել է Արակչին՝ հավելելով, որ դա այնքան էլ հեշտ գործ չէ, քանի որ «շատ խնդիրներ կան, այդ թվում՝ միջամտություն տարածաշրջանի դրսից և նրանց կողմից, ովքեր խաղաղություն չեն ցանկանում այս տարածաշրջանում»։ Արակչին չի պարզաբանել, թե ում մասին է խոսքը, սակայն ավելի վաղ նա ասել էր, որ կարգավորմանը կարող են մասնակցել և՛ Ռուսաստանը, և՛ Թուրքիան։

Փոխանցում է ria.ru-ն։