31.10.2020 01:14

Թուրքիայում տեղի է ունեցել 6,6 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ

Թուրքիայում տեղի է ունեցել 6,6 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ

Թուրքիայի արևմուտքում տեղի է ունեցել երկրաշարժ՝ 6,6 մագնիտուդ ուժգնության, էպիկենտրոնը եղել է Իզմիր նահանգի Սեֆերիհիսար քաղաքի շրջանում, ուրբաթ օրը հաղորդել է արտակարգ իրավիճակների և տարերային աղետների գործակալությունը։

Թուրքական ԶԼՄ-ների և ականատեսների տեղեկատվության համաձայն՝  երկրաշարժն զգացվել է երկրի արևմտյան տարբեր շրջաններում և Ստամբուլում։ Տուժածների և նյութական վնասների մասին առայժմ տեղեկություններ չեն ստացվել։

Իզմիրի քաղաքապետի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ երկրաշարժը զգալի ավերածություններ է պատճառել Թուրքիայի արևմուտքում, քաղաքում մի քանի շենքեր փլվել են։

Ավելի վաղ  նույն ուժգնության երկրաշարժ էր տեղի ունեցել Հունաստանի Դոդեկանեսյան կղզիներում։ Աթենքի համալսարանի սեյսմիկ լաբորատորիայի տվյալներով՝ երկրաշարժի օջախը եղել է Սամոսից 24 կմ հյուսիս-արևմուտք, 10 մետր խորության վրա։ Երկրաշարժն զգացվել է Աթենքում։

Փոխանցում է ria.ru-ն։