31.10.2020 05:20

Թուրքիայում այսօր գրանցվեց արդեն երկրորդ երկրաշարժը. Ազատություն

Թուրքիայում այսօր գրանցվեց արդեն երկրորդ երկրաշարժը. Ազատություն

Թուրքիայի ափերի մոտ այսօր տեղի ունեցավ թվով արդեն երկրորդ երկրաշարժը:

Էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում՝ Այդինի նահանգի Քուշադասի ավանից 20 կիլոմետր հեռավորության վրա:

Այդ երկրաշարժի հետևանքների մասին տեղեկություններ դեռ չկան: Այսօր ավելի վաղ Էգեյան ծովում տեղի է ունեցել Ռիխտերի սանդղակով 6.6 ուժաստիճանի երկրաշարժ, փլուզվել են բազմաթիվ շենքեր, 6 մարդ զոհվել է, կան հարյուրավոր վիրավորներ:

Հունաստանում այդ երկրաշարժի հետևանքով զոհվել է երկու երեխա: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Ստամբուլում և Աթենքում:

«Ազատություն»