31.10.2020 05:57

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 12-ի, վիրավորների թիվը՝ 419-ի. Արմենպրես

Թուրքիայում  երկրաշարժի զոհերի թիվը հասել է 12-ի, վիրավորների թիվը՝ 419-ի. Արմենպրես

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհվածների թիվը հասել է 12-ի, վիրավորների թիվը՝ 419-ի:

Թուրքիայի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունը, ըստ «Արմենպրես»–ի, հաղորդել է, որ ժամը 18:00-ի դրությամբ եղել է 107 հետցնցում։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են 17 շենքում:

Որոնողական աշխատանքներին են միացել նաև հրշեջ ծառայությունը և ոստիկանությունը:

Հոկտեմբերի 30-ին տեղական Էգեյան և Մարմարա ծովերի ավազանում տեղի է ունեցել 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Էպիկենտրոնը հանդիսացել է Թուրքիայի Իզմիրի մարզի Սեֆերհիսար քաղաքը, հիշեցնում է «Արմենպրես»–ը: