31.10.2020 06:22

Արցախի լեգիտիմ իրավունքն է ոչնչացնել ադրբեջանական այն կրակակետերը, որ թիրախավորում են Արցախի խաղաղ բնակչությանը

Արցախի լեգիտիմ իրավունքն է ոչնչացնել ադրբեջանական այն կրակակետերը, որ թիրախավորում են Արցախի խաղաղ բնակչությանը

Այսօր՝ վաղ առավոտյան՝ սովորականից շուտ, Ադրբեջանի ԶՈՒ հարձակում են ձեռնարկել մի քանի ուղղությամբ։

Հյուսիսում՝ առանց երկար հրետանային նախապատրաստության փորձել են անցնել հետևակային գրոհի։ Չեն կարողացել, կոտորվել են և հետ շպրտվել։

Կենտրոնական ուղղությամբ ընթացել են 2 առանձին պրոցեսներ․ թշնամին փորձել է Մարտունի-Ճարտար ուղղությամբ գրոհիչ խմբերով ու հրետանու խիտ կրակով ճեղքել մեր բնագիծը։ Մեր ուժերը չեն ընկրկել, դիրքային որևէ փոփոխություն չկա։

Թշնամին փորձել է Մարտունի-Ճարտար ուղղությամբ գրոհիչ խմբերով ու հրետանու խիտ կրակով ճեղքել մեր բնագիծը։ Մեր ուժերը չեն ընկրկել, դիրքային որևէ փոփոխություն չկա։

Շուշիի մերձակա անտառային գյուղերում՝ Կարմիր Շուկայից դեպի արևմուտք ուղղությամբ հրոսակախմբերի չեզոքացումը շարունակվում է։ Երեկ ոչնչացվել է թշնամուն պատկանող զինապահեստ։

Հարավային ուղղությամբ ունենք դիրքային որոշակի առավելություն, որոնց մասին առայժմ չենք նշում։ Մարտերը շարունակվում են։

Թշնամին քիչ է օգտագործում զրահատեխնիկա, քանզի մեր զինուժը ոչնչացնում է շարժվող ցանկացած զրահամիավոր։ Հրետանին և օդուժը շարունակվում են կիրառվել։

Դավիթ Բեկի ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ հրետանին կրակ արձակել է այսօր, կան հետևանքներ։

ՀՀ ԶՈՒ–ն կիրառում է ԱԹՍ-ներ։

Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ պատերազմական հանցագործության և արգելված զինատեսակների կիրառության մասով հարցերը պետք է լինեն աշխարհի ուշադրության կենտրոնում։

Արցախի լեգիտիմ իրավունքն է ոչնչացնել ադրբեջանական այն կրակակետերը, որ թիրախավորում են Արցախի խաղաղ բնակչությանը։

Ադրբեջանի պատերազմական հանցագործություններից հետո ծիծաղելի է խոսել Ադրբեջանի պետության և Արցախի հայության խաղաղ համակեցության մասին։ 

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան