31.10.2020 07:49

Փորձագետ․ Հունաստանի և Թուրքիայի միջև հնարավոր է պատերազմ Կիպրոսի պատճառով

Փորձագետ․ Հունաստանի և Թուրքիայի միջև հնարավոր է պատերազմ Կիպրոսի պատճառով

։ Թուրքիայի և Հունաստանի միջև հարաբերությունները կրկին սրվել են, ընդ որում՝ շատ հնարավոր է, որ հակամարտությունը վերաճի պատերազմի, ասել է Թուրքիայի ԱԳՆ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի խորհրդական Սելջուկ Չոլաքօղլուն։

Անկարայի և Աթենքի հիմնական տարաձայնությունները կապված են Կիպրոսի հետ, որը անցյալ դարի 60-ական թթ․ բաժանվեց երկու մասի։ Սակայն իրադրությունը սրվել է այն բանից հետո, երբ Արևելյան Միջերկրականում հայտնաբերվել են գազի և նավթի պաշարներ։

Չոլաքօղլուն հավելել է, որ տարաձայնություններ կան նաև Էգեյան ծովի ջրային տարածքներում, քանի որ Կիպրոսի Հանրապետությունը մի շարք ընկերությունների հետ պայմանագրեր է կնքել բացառիկ տնտեսական գոտի ստեղծելու մասին, իսկ Թուրքիան դա չի ընդունում։

Թուրքական կողմն առաջարկում է նախնական բանակցություններ սկսել, բայց հայտնի չէ, թե դրանք որքան կտևեն։

«Դա կարող է հանգեցնել լայնածավալ պատերազմի Կիպրոսում։ Բայց եթե խաղաղություն լինի, դա կլուծի բոլոր խնդիրները, և Աթենքի համար դա կարող է մեծ հաղթաթուղթ դառնալ», -կարծում է փորձագետը։