31.10.2020 08:34

Կանադայի վարչապետը մեկնաբանել է Թուրքիային ռազմական տեխնիկայի մատակարարումը դադարեցնելու որոշումը

Կանադայի վարչապետը մեկնաբանել է Թուրքիային ռազմական տեխնիկայի մատակարարումը դադարեցնելու որոշումը

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ տագնապալի։

Թրյուդոն նշել է, որ երկու շաբաթ առաջ ինքը խոսել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ինչպես նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թակիփ Էրդողանի հետ, և պնդել է, որ անհրաժեշտ է նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը, լիցքաթափել իրավիճակը, պահպանել կրակի դադարեցման ռեժիմը։

Ջասթին Թրյուդոն նաև մեկնաբանել է Թուրքիային ռազմական տեխնիկայի մատակարարումը դադարեցնելու որոշումը։ Նա ասել է, որ Կանադան դադարեցրել է ռազմական մատակարարումները Թուրքիային այն տեղեկություններից հետո, որ դրանք օգտագործում է Ադրբեջանը։