31.10.2020 18:42

ԵՄ-ն 400 հազար եվրո օգնություն է հատկացրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը

ԵՄ-ն 400 հազար եվրո օգնություն է հատկացրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը

Եվրամիությունը 400 հազար եվրո մարդասիրական օգնություն է հատկացրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը։

Այդ մասին հաղորդել է հակաճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Յանեզ Լենարչիչը։ Վերջինս նաև ընդգծել է, որ ԵՄ-ն կոչ է անում «անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, որոնք արդեն խլել են խաղաղ բնակիչների կյանքեր»։

Միացյալ Թագավորության ԱԳՆ ղեկավար Դոմինիկ Ռաաբն իր հերթին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան, որպես մարդասիրական օգնություն, մեկ միլիոն ֆունտ սթեռլինգ կհատկացնի Լեռնային Ղարաբաղում հակամարտությունից տուժածներին։

Մեկ միլիոն ֆունտ սթեռլինգի չափով ֆինանսավորումը հատկացվել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խնդրանքով։

Փոխանցում է tass.ru-ն։