31.10.2020 19:09

2381 նոր դեպք, 41 մահ․ Կորոնավիրուսը Հայաստանում

2381 նոր դեպք, 41 մահ․ Կորոնավիրուսը Հայաստանում

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է Կորոնավիրուսի տարածման վերջին տվյալները Հայաստանում։

Վերջին 24 ժամում արվել է 4992 թեստավորում, ընդհանուր առմամբ` 40 հազար 2588 թեստավորում:

Հաստատված նոր դեպքերի թիվը՝ 2381։

Ապաքինվել է 1001 մարդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 32 հազար 788 պացիենտ:

Արձանագրվել է մահվան 41 նոր դեպք։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 1341 դեպք: 

Արձանագրվել է նաև մահվան 9 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 367 է:

Հայաստանում, մինչ այս պահը արձանագրված ընդհանուր դեպքերի թիվը՝  89 հազար 813 է։

Ապաքինվածների ընդհանուր թիվը՝ 55 հազար 317։