31.10.2020 20:18

Վալոդյա Ֆրանգուլյան. Մեր ըմբիշները կռվում են հանուն մեր խաղաղության

Վալոդյա Ֆրանգուլյան. Մեր ըմբիշները կռվում են հանուն մեր խաղաղության

Արցախում ընթացող պատերազմին մասնակցում են նաև մարզիկներ: Առաջնագծում են նաև ազատ ոճի ըմբիշներ, Հայաստանի առաջնության մեդալակիրներ Դավիթ Հարությունյանն ու Դավիթ Հովհաննիսյանը; 

Այս մասին ֆեսյբուքյան իր էջում տեղեկացրել է Եվրոպայի բրոնզե մեդալակիր Վալոդյա Ֆրանգուլյանը, որը տեղադրել է ըմբիշների լուսանկարն ու գրել. 

«Մեր ըմբիշներն առաջնագծում կռվում են հանուն մեր խաղաղության: Հպարտ ենք ձեզնով, տղերք ջան»: