31.10.2020 20:30

Իսպանիան օգնություն կուղարկի ՀՀ՝ Արցախից տեղահանված մոտ 600 ընտանիքի համար. PAN

Իսպանիան օգնություն կուղարկի ՀՀ՝ Արցախից տեղահանված մոտ 600 ընտանիքի համար. PAN

Իսպանիայի Զարգացման միջազգային գործակալությունը (AECID) օգնություն կուղարկի Երևան՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հետևանքով տեղահանված արցախցի մոտ 600 ընտանիքի։

Առավել խոցելի խմբերին կհատկացվի սննդամթերքով 2100 փաթեթ և հիգիենայի պարագաների 9000 հավաքածու, ասվում է AECID հաղորդագրության մեջ, գրում է Lavanguardia.com-ը։

Այս հումանիտար նախաձեռնության նպատակն է ապահովել Երևան տեղափոխված անձանց սննդային անվտանգությունը և հիգիենայի միջոցների հասանելիությունը, ինչպես նաև պաշտպանությունը Covid-19-ից։ Օգնությունը կիրացվի տեղի «Հայ առաջադեմ երիտասարդություն» (APY ) կազմակերպության հետ համատեղ՝ իսպանական ֆինանսավորմամբ։

PanARMENIAN