31.10.2020 20:33

Հաջիևին դեռ որակական և քանակական լուրջ անակնկալներ են սպասվում․ Արծրուն Հովհաննիսյան

Հաջիևին դեռ որակական և քանակական լուրջ անակնկալներ են սպասվում․ Արծրուն Հովհաննիսյան

Հաջիևը արդեն լեզվաբան էլ է դարձել, հասկանում է արաբական ժարգոնները։ Թող շատ չմտահոգվի որպես «հրանոթի միս» հանդիսացող իրենց ահաբեկիչների համար։ Հաջիևին դեռ որակական և քանակական լուրջ անակնկալներ են սպասվում։

Արծրուն Հովհաննիսյան

ՊՆ ներկայացուցիչ

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը «հաստատված փաստ» էր համարել այն, թե իբր հայկական բանակում Քրդստանի բանվորական կուսակցության գրոհայիններ կան, որոնք բերվել են Սիրիայից և Իրաքից։

«Հոկտեմբերի 30-ին,  հղում անելով Հայաստանի պաշտոնական լրատվական կառույցներին, մի շարք հայկական լրատվական կայքեր տեսագրություն են հրապարակել սիրիացի «գրոհայինի» ցուցմունքներով, որն իբր եղել է ադրբեջանական բանակի կազմում և մասնակցել ռազմական գործողություններին, բայց գերի է ընկել հայկական կողմի մոտ։ Նման սարքովի, ոչ պրոֆեսիոնալ, կեղծ տեսանյութերով և տեղեկատվությամբ հայկական կողմը փորձում է ապացուցել, որ Ադրբեջանի կողմում ռազմական գործողություններին մասնակցում են վարձկաններ»,- հայտարարել էր Հաջիևը։

«Հարցաքննվողի լեզվաբանական փորձաքննության արդյունքում պարզվել է, որ նա Սիրիայում բնակվող քուրդ է։ Տեսագրության 47-րդ րոպեին նա քրդերեն մի բառ է ասում, հետո անցնում է արաբերենի։ Դա թույլ է տալիս եզրակացնել, որ նա ՔԲԿ-ի անդամ է։ Հայկական բանակում Սիրիայից և Իրաքից բերված ՔԲԿ-ի գրոհայինների առկայությունը փաստ է։ Այդ մարդը դժվարանում է արտասանել նախապես սերտած կամ հուշարարի միջոցով ներկայացվող տեքստը։ Ենթադրվում է, որ հարցաքննության երկրորդ մասնակիցը արաբ չէ, այլ սիրիացի հայ»,- ասել էր Հաջիևը։