01.11.2020 02:34

ՀՀ ԱԳ նախարար. Ադրբեջանը ֆոսֆորային զինամթերք է օգտագործել Արցախում

ՀՀ ԱԳ նախարար. Ադրբեջանը ֆոսֆորային զինամթերք է օգտագործել Արցախում

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել.

«Այս անգամ Ադրբեջանը ֆոսֆորային զինամթերք է օգտագործել Արցախում՝ անտառների վրա, բնակավայրերի մոտակայքում, որտեղ բազմաթիվ խաղաղ բնակիչներ են ապրում: 

Այն, ինչ անում է Ադրբեջանը, ստանձնած պարտավորությունների նկատմամբ լիակատար անհարգալից վերաբերմունք է, շարունակվող ագրեսիա, խաղաղ բնակչության ոչնչացում և արգելված զենքի օգտագործում»: