01.11.2020 02:49

Մխիթարյան. «Ճանաչո՞ւմ եք ինձ, ճանաչե՛ք Արցախը»

Մխիթարյան. «Ճանաչո՞ւմ եք ինձ, ճանաչե՛ք Արցախը»

Հայաստանի հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանն իր ինստագրամյան էջում միջազգային հանրությանն Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու հերթական կոչն է արել:

«Ճանաչո՞ւմ եք ինձ, ճանաչե՛ք Արցախը: 

Ե՛ս եմ Արցախը:

Արցախի հայերը խաղաղություն են ուզում:

Հակամարտության սրման, ինչպես նաև անմեղ հայ քաղաքացիների շարունակական թիրախավորման ու ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի ֆոնին մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչելու Արցախի Հանրապետության անկախությունն ու ինքնորոշման իրավունքը»,- ասված է Մխիթարյանի հայտարարության մեջ: