01.11.2020 21:17

NBA-ի թուրք բասկետբոլիստ. «Աշխարհը պետք է հասկանա, որ ոչ թե Թուրքիան, այլ Էրդողանի ռեժիմն է կոնֆլիկտ հրահրում»

NBA-ի թուրք բասկետբոլիստ. «Աշխարհը պետք է հասկանա, որ ոչ թե Թուրքիան, այլ Էրդողանի ռեժիմն է կոնֆլիկտ հրահրում»

NBA-ի «Բոսթոն Սելթիքսում» հանդես եկող, ազգությամբ թուրք բասկետբոլիստ Էնես Կանտերը, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «մեր օրերի Հիտլեր» է անվանում, իր ինստագրամյան էջում հերթական անդրադարձն է կատարել Թուրքիայի նախագահի չարագործություններին:

«Տեռորիզմը նոր դեմք ունի: 10 տարվա ընթացքում 31 կոնֆլիկտ 10 երկրների հետ: 

Աշխարհը պետք է հասկանա, որ ոչ թե Թուրքիան, այլ Էրդողանի ռեժիմն է կոնֆլիկտ հրահրում: Եկեք վե՛րջ տանք այս դիկտատուրային ու խաղաղություն հաստատենք»,- գրել է բասկետբոլիստը: