02.11.2020 05:20

Հայկական ուժերը ոչնչացրել են հակառակորդի ստորաբաժանումը և առգրավել հրամանատարի ավտոմեքենան

Արցախում հայկական ուժերը ոչնչացրել են հակառակորդի ստորաբաժանումը և առգրավել դրա հրամանատարի ավտոմեքենան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  տեղեկացնում է banak.info-ն, որը համապատասխան տեսանյութ է տեղադրել համացանցում։

«Հայկական ուժերը հակառակորդին ոչնչացնելուց հետո առգրավել են ադրբեջանական կողմի հրամանատարական մեքենան»,- նշված է տեսանյութին կից պարզաբանման մեջ։