02.11.2020 20:24

Կանադայում գիշերը հրկիզվել է երկու եկեղեցի

Կանադայում գիշերը հրկիզվել է երկու եկեղեցի

Գիշերը կանադական Օնտարիո նահանգում միանգամից երկու եկեղեցի է հրկիզվել։ Տեղական իշխանությունները հայտարարել են, որ անակնկալ հրդեհները «կասկած են հարուցում», հաղորդել է կանադական CBC հեռուստատեսությունը՝ հղում անելով ոստիկանությանը։

Հաղորդվում է, որ միջադեպերը տեղի են ունեցել կիրակի գիշերը Օնտարոյի հարավ-արևմուտքում, հրդեհը բռնկվել է իրարից ոչ հեռու գտնվող երկու եկեղեցիներում։

«Մենք դեռ հետաքննության նախնական փուլում ենք և ուսումնասիրում ենք բոլոր վարկածները, բայց ակնհայտ է, որ շատ կասկածելի է իրարից ոչ հեռու գտնվող երկու եկեղեցիների բռնկումը մոտավորապես նույն ժամին»,- հաղորդել է տեղական ոստիկանության ներկայացուցիչը։

Չնայած հրշեջների գործադրած ջանքերին՝ եկեղեցիներից մեկը՝ անգլիկանյան սուրբ Անդրեյի եկեղեցին, փրկել չի հաջողվել, տուժածների վերաբերյալ տվյալներ չեն հաղորդվում։

Փոխանցում է ria.ru-ն։