02.11.2020 22:27

Շիրակ ՖԱ-ն արձագանքել է Նուրլան Իբրահիմովի հայատյաց կոչին

Շիրակ ՖԱ-ն արձագանքել է Նուրլան Իբրահիմովի հայատյաց կոչին

«Շիրակն» արձագանքել է «Ղարաբաղ» ակումբի մամուլի ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովի գրառմանը, ով կոչ էր արել սպանել բոլոր հայերին: 

«Ադրբեջանական «Գարաբագ» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովը կոչ է արել «սպանել բոլոր հայերին՝ ծերերին, կանանց երեխաներին», ինչպես նաեւ՝ հայերին կոտորելու համար ստեղծել հատուկ ջոկատներ եւ այլն: Իբրահիմովը նաեւ ակնարկել է հայերի դեմ Օսմանյան Թուրքիայի գործած ցեղասպանությունը՝ որպես «հայերի հետ վարվելու ճիշտ օրինակ: 

Սա ակնհայտ ռասիստական եւ այլատյաց հայտարարություն է՝ էթնիկ հողի վրա անմեղ մարդկանց սպանելու կոչ:

Նման հռետորաբանությունը սպորտում բացարձակ անընդունելի է: Ֆուտբոլային աշխարհի հիմնական դավանանքներից մեկը խաղաղության ու մարդասիրության պաշտպանությունն է:

Մասնավորապես, ՈւԵՖԱ-ն մեծ տեղ է տալիս ռասիզմի դեմ պայքարին: Հորդորում ենք եվրոպական ու միջազգային ֆուտբոլային հանրությանը՝ անհապաղ համարժեք գնահատական տալ «Գարաբագ» ակումբի վարքագծին:

Միջնադարյան խավարամտությունն ու այլատյացությունը ֆուտբոլային համայնքում տեղ չունեն»,- ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ: