Ժիրինովսկին Սաակաշվիլիին խորհուրդ է տվել թողնել քաղաքականությունը և զբաղվել սունկ հավաքելով

ՌԼԴԿ առաջնորդ Վլադիմիր ԺիրինովսկինՎրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին կոչ է արել դադարեցնել ընտրություններին մասնակցել, նրան հյուր է կանչել Մոսկվա և խորհուրդ է տվել «սուսուփուս» զբաղվել սունկ հավաքելով։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը շաբաթ օրը կայացած խորհրդարանական ընտրություններում զգալի առաջ է անցել ընդդիմադիր «Ուժը միասնության մեջ է» դաշինքից, որում ընդգրկված է նաև Սաակաշվիլիի «Ազգային միասնական շարժումը»։ Հաղթող ուժը կարող է կառավարություն ձևավորել։
Վրաստանի ընդդիմադիր ուժերը հայտարարել են, որ ընտրությունների օրինակարգությունը չեն ընդունում։
Փոխանցում է ria.ru-ն։