02.11.2020 21:52

ԵԱՀԿ դիտորդները ամերիկյան ընտրություններին կհետևեն 28 նահանգներում

ԵԱՀԿ դիտորդները ամերիկյան ընտրություններին կհետևեն 28 նահանգներում

ԵԱՀԿ դեմոկրատական ինստիտուտների և մարդու իրավունքների գրասենյակը նոյեմբերի 3-ին քվեարկության ընթացքին կհետևի ամերիկյան 28 նահանգներում։

Այդ մասին տեղեկացրել է գրասենյակի ներկայացուցիչ Կատյա Անդրուշը։

«Մեր երկարաժամկետ առաքելությունը ընտրություններին կհետևի 28 նահանգներում։ Նահանգներն ընտրելիս մենք հաշվի ենք առնում մի քանի գործոն, մասնավորապես՝ աշխարհագրական իմաստով հավասարակշռություն պահպանելու անհրաժեշտությունը և տարբեր նահանգներում ընտրությունները կազմակերպելու տեխնիկական պայմանները»,- ասել է կառույցի ներկայացուցիչը։

Առաքելության անդամներն ԱՄՆ-ում աշխատանքն սկսել են սեպտեմբերի 29-ին։ Դրա կազմում ընդգրկվել են Ալբանիայի, Հայաստանի, Բոսնիայի և Հերցեգովինայի, Ադրբեջանի, Վրաստանի, Չեխիայի, Գերմանիայի․ Մոլդովայի, Չեռնոգորիայի, Հյուսիսային Մակեդոնիայի, Սերբիայի, Շվեյցարիայի և Տաջիկստանի ներկայացուցիչներ։

Նոյեմբերի 3-ին կայանալիք ընտրություններում ԱՄՆ-ում կընտրվեն նախագահ և փոխնախագահ, 35 սենատոր, Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները, նահանգների և տարածքների 13 նահանգապետներ, ինչպես նաև տեղական իշխանությունների մարմիններ։ ԱՄՆ նոր նախագահի պաշտոնակալությունը նախատեսված է 2021 թ․ հունվարի 20-ին։

Փոխանցում է tass.ru-ն։