02.11.2020 23:02

Իրանը պատրաստ է միջուկային գործարքի շրջանակներում երկխոսել ԱՄՆ նոր նախագահի հետ

Իրանը պատրաստ է միջուկային գործարքի շրջանակներում երկխոսել ԱՄՆ նոր նախագահի հետ

Իրանական կողմը պատրաստ է  միջուկային գործարքի շրջանակներում երկխոսելու ԱՄՆ ցանկացած հաջորդ նախագահի հետ։

Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խատիբզադեն։

«Մենք  կառաջնորդվենք նրանով, թե ինչ քաղաքականություն կվարի ԱՄՆ նոր կառավարությունը՝ ինչ կուսակցություն էլ որ նա ներկայացնի։ Երկխոսության շրջանակները պարզ են՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը»,- ասել է նա։

Խատիբզադեն հավելել է, որ «ամերիկյան երկու կուսակցություններն էլ գիտակցել են, որ իրենց քաղաքականությունը տապալվել է, և նրանք չեն հասել իրենց նպատակներին»։

Միջուկային գործարքի ապագան հարցականի տակ է հայտնվել 2018 թ․ մայիսի 8-ին ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալուց  և Վաշինգտոնի կողմից Թեհրանի նկատմամբ  նավթի արտահանման վրա պատժամիջոցներ սահմանելուց հետո։

Փոխանցում է tass.ru-ն։