02.11.2020 23:32

Շուշիի ուղղությամբ ադրբեջանական զինուժի առաջխաղացման փորձերը կասեցվել են. ՊԲ խոսնակ․ Արմենպրես

Շուշիի ուղղությամբ ադրբեջանական զինուժի առաջխաղացման փորձերը կասեցվել են. ՊԲ խոսնակ․ Արմենպրես

Ադրբեջանի զինված ուժերն Արցախի նկատմամբ կրկին կիրառել են իրենց տրամադրության տակ եղած գրեթե ողջ զինանոցը: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի պատասխանատու Սուրեն Սարումյանը:

«Գրոհներ ձեռնարկելով պաշտպանության բանակի դիրքերի որոշ հատվածներում՝ հակառակորդը կատարել է նաև առաջխաղացման փորձեր: Առաջխաղացման բոլոր փորձերը ձախողվել են. հետախուզության միջոցներով հայտնաբերվել են այդ շարասյունները և խոցվել՝ այդպիսով հակառակորդի առաջխաղացման փորձը կասեցվել է: Դրանք հիմնականում Շուշիի ուղղությամբ են եղել, սակայն, ընդհանուր առմամբ, իրավիճակը լարված է եղել ամբողջ ռազմաճակատում: Բացի այդ,հակառակորդը կրկին անօդաչու թռչող սարքեր է փորձել կիրառել մայրաքաղաք Ստեփանակերտի մերձակայքում, բայց այդ սարքերը ՀՕՊ ստորաբաժանումների կողմից խոցվել են»,- բասել է Սուրեն Սարումյանը: 

Արմենպրես