02.11.2020 23:56

Սնոուդենը որոշել է Ռուսաստանի քաղաքացիություն ընդունել

Սնոուդենը որոշել է Ռուսաստանի քաղաքացիություն ընդունել

ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը որոշել է ռուսաստանյան քաղաքացիություն ընդունել։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր էջում։

«Մեր ծնողների հետ երկարատև բաժանումից հետո ես և կինս բացարձակապես ցանկություն չունենք բաժանվելու մեր որդուց։ Ահա թե ինչու համավարակի և փակ սահմանների այս ժամանակներում մենք ամերիկյան-ռուսաստանյան կրկնակի քաղաքացիություն ստանալու դիմում ենք ներկայացնում»,- նշել է Սնոուդենը։

Ընդ որում, նա նշել է, որ որդուն կդաստիարակի ամերիկյան արժեքների, մասնավորապես՝ իր կարծիքն ազատորեն արտահայտելու ոգով։ Սնոուդենը նաև նշել է, որ անհամբերությամբ է սպասում ԱՄՆ վերադառնալուն և ընտանիքի հետ միավորմանը։

Ավելի վաղ փաստաբան Անատոլի Կուչերենան տեղեկացրել էր, որ Սնոուդենը հայր է դառնալու և երեխայի ծննդավայրի համաձայն կստանա ռուսաստանյան քաղաքացիություն։

Փոխանցում է ria.ru-ն։