03.11.2020 00:16

Քվեբեկում միջնադարյան կոստյումով և թրով զինված անձը սպանել է երկու և վիրավորել հինգ հոգու

Քվեբեկում միջնադարյան կոստյումով և թրով զինված անձը սպանել է երկու և վիրավորել հինգ հոգու

Կանադական Քվեբեկում զինված հարձակման արդյունքում զոհվել է երկու մարդ, վիրավորվել է հինգ հոգի։ Ոստիկանության տվյալներով՝ հարձակում գործած տղամարդը եղել է միջնադարյան կոստյումով և զինված է եղել թրով։ Նա ձերբակալվել է այս գիշեր։ Սակայն տեղի բնակիչներին խորհուրդ է տրվում առայժմ տնից դուրս չգալ և փակ պահել դռները, քանի դեռ ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները։

Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին և արագ ապաքինում մաղթել վիրավորներին։

Տեղի ոստիկանությունը հաղորդել է, որ այս պահի դրությամբ պարզ չէ, որ կասկածյալն ինչ-որ այլ դրդապատճառներ է ունեցել՝ բացի անձնականից։ Հետաքննության կարծիքով՝ հարձակումը նախապես ծրագրված է եղել, սակայն զոհերը պատահական մարդիկ են։

Քվեբեկում հրապարակվող Le Soleil թերթը գրել է, որ ձերբակալման պահին կասկածյալը պառկած է եղել գետնին, ոտաբոբիկ և ցրտահարության նշաններով։ Թերթի տվյալներով՝ նա որևէ դիմադրություն ցույց չի տվել։ Հաստատված տվյալներով՝ հարձակվողը 25 տարեկան է, նրա ինքնությունն առայժմ չի բացահայտվում։

Փոխանցում է BBC-ն։