03.11.2020 02:38

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ղարաբաղում սկանդինավցի խաղաղապահներ մտցնելու գաղափարը

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է  Ղարաբաղում սկանդինավցի խաղաղապահներ մտցնելու գաղափարը

ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, թե ԱՄՆ-ի առաջարկը՝ Լեռնային Ղարաբաղ մտցնել խաղաղապահների Սկանդինավյան երկրներից, հնարավոր չէ իրականացնել առանց տարածաշրջանում հակամարտության կողմերի համաձայնության, հաղորդել է ТАСС-ը։

«Պետք է ամերիկացիներից հարցնել, թե որտեղից են վերցրել այդ առաջարկը և այդ գաղափարը։ Հնարավոր մեխանիզմների բոլոր անհրաժոշտ պարամետրերը պետք է համաձայնեցվեն հակամարտության կողմերի հետ խորհրդակցությունների միջոցով»,- ասել է Ռուդենկոն։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար առաջարկել է Լեռնային Ղարաբաղում տեղակայել խաղաղապահների սկանդինավյան երկրներից։ Նրա խոսքով՝ խաղաղապահների մեջ չպետք է լինեն ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների կամ հարևան պետությունների, այդ թվում՝ Թուրքիայի քաղաքացիներ։

Փոխանցում է gazeta.ru-ն։