03.11.2020 21:00

ՈւԵՖԱ-ն ուսումնասիրելու է «Ղարաբաղ» ակումբի հայատյաց վարքագիծը

ՈւԵՖԱ-ն ուսումնասիրելու է «Ղարաբաղ» ակումբի հայատյաց վարքագիծը

ՈՒԵՖԱ-ն ուսումնասիրելու է «Ղարաբաղի» հայատյաց վարքագիծը, որին ականատես ենք լինում ադրբեջանական ակումբի սոցիալական ցանցերի հրապարակումներից: Այս մասին տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

ՈՒԵՖԱ-ի կարգապահական կանոնադրության 31. 4 հոդվածքի համաձայն, պետք է ուսումնասիրվի ՝ արդյո՞ք «Ղարաբաղի» հրապարակումները խախտում են կառույցի թշնամանք հրահրելն արգելող կանոնադրությունը:
 

Հիշեցնենք, որ ՈւԵՖԱ-ն արդեն հետաքննություն է սկսել ադրբեջանական ակումբի մամուլի ծառայության ղեկավար Նուրլան Իբրահիմովի նկատմամբ, ով կոչ էր արել սպանել բոլոր հայերին ՝ կանանց, երեխաներին և ծերերին: