04.11.2020 22:25

Թրամփի կարծիքով՝ ինքը հաղթել է ընտրություններում, իսկ Բայդենը խարդախություն է անում

Թրամփի կարծիքով՝ ինքը հաղթել է ընտրություններում, իսկ Բայդենը խարդախություն է անում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ինքն արդեն վերընտրվել է ընտրությունների արդյունքում, իսկ իր մրցակից Ջո Բայդենը խարդախություններ է անում, որպեսզի չճանաչի իր պարտությունը։

«Սա խայտառակություն է մեր երկրի համար։ Մենք պատրաստվել էինք հաղթանակի այս ընտրություններում։ Անկեղծ ասած՝ մենք իսկապես հաղթել ենք ընտրություններում»,- հայտարարել է Թրամփը՝ այսօր առավոտյան ելույթ ունենալով Սպիտակ տանը։ Նրա ուղերձը հեռարձակվել է ամերիկյան բոլոր լրատվական հեռուստաալիքներով։

«Այսպիսով, մեր (հանրապետականների) նպատակն ի կատար է ածվել՝ երաշխավորել ընտրությունների արդյունքների ամբողջականությունը՝ ի շահ այս երկրի։ Սա չափազանց նշանակալի պահ է։ Ակնհայտ է խոշոր խարդախությունը մեր երկրի նկատմամբ»,- համոզված է Թրամփը։

Ամերիկյան վարչակազմի ղեկավարը կարծիք է հայտնել, թե ընտրություններում ձայների հաշվարկն արհեստականորեն կասեցվել է, որպեսզի թույլ չտրվի ճանաչել իր հաղթանակը։ «Հանկարծ ամեն ինչ կանգ առավ»,- ենթադրել է Թրամփը։ Նրա ասելով՝ Ջոզեֆ Բայդենը հասկացել է, որ չի կարող հաղթել ԱՄՆ նախագահական ընտրություններում և որոշել է գործել դատավարությունների մեթոդով։

«Ես սա կանխատեսո՞ւմ էի։ Ասե՞լ եմ սրա մասին։ Ես սրա մասին ասել եմ այն օրից, երբ իմացա, որ նրանք որոշել են միլիոնավոր քվեաթերթիկներ ուղարկել փոստով։ Ես հենց դա եմ ասել․ «Կա՛մ նրանք պատրաստվում են հաղթել, կա՛մ նրանք չեն հաղթի և մեզ կտանեն դատարան»»,- ասել է Թրամփը։

Փոխանցում է tass.ru-ն։