05.11.2020 00:52

Գերմանիայի պաշտպանության նախարարը իրավիճակն ԱՄՆ-ում պայթյունավտանգ է համարում

Գերմանիայի պաշտպանության նախարարը իրավիճակն ԱՄՆ-ում պայթյունավտանգ է համարում

Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Քրամպ-Քարրենբաուերը անհանգստացած է ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների պատճառով ստեղծված իրավիճակի կապակցությամբ։

«Իրավիճակը խիստ պայթյունավտանգ է։ Նման իրավիճակը, ինչպես արդարացիորեն պնդում են փորձագետները, կարող է հանգեցնել սահմանադրական ճգնաժամի ԱՄՆ-ում, իսկ դա չափազանց մտահոգիչ է»,- ասել է նախարարը  գերմանական ZDF հեռուստաալիքի եթերում։

Նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ակնհայտորեն հաղթում է մի շարք առանցքային նահանգներում, և կարելի է դադարեցնել ձայների հաշվարկը։ Նա նաև նախազգուշացրել է ձայների հաշվարկի ընթացքում հնարավոր խախտումների մասին։ Մասնավորապես, նա բազմիցս նախազգուշացրել է, որ չի կարելի քվեարկությունը շարունակել ընտրատեղամասերի պաշտոնապես փակումից հետո։

Մինչդեռ Բայդենի շտաբում նշել են, որ նրա իրավաբանները կզբաղվեն այդ հարցով և պատրաստ են հակահարված տալ, եթե Թրամփն իսկապես փորձի դատարանով դադարեցնել ձայների հաշվարկը։

Ներկա պահին (14․38) Բայդենը հավաքում է ընտրիչների 238 ձայն, Թրամփը՝ 213։ Հաղթանակի համար թեկնածուին անհրաժեշտ է 270 ձայն։

Փոխանցում է Interfax-ը։