05.11.2020 01:45

Յուրա Մովսիսյանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը

Յուրա Մովսիսյանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը միջազգային հանրությանը կոչ է արել ճանաչել Արցախի անկախությունը։

«Ճանաչեցի՞ր ինձ ու որդուս, ճանաչի՛ր Արցախը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Մովսիսյանը՝ տեղադրելով լուսանկար:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի անկախությունը ճանաչելու կոչ էին արել Արթուր Ալեքսանյանը, Հենրիխ Մխիթարյանը, Արթուր Աբրահամը, Դավիթ Սաֆարյանը և այլ հայտնի մարզիկներ: