05.11.2020 01:17

Marca. ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է անցկացնում Քարաբագ ՖԱ տեռորիստական հայտարարության հետքերով

Marca. ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է անցկացնում Քարաբագ ՖԱ տեռորիստական հայտարարության հետքերով

Իսպանական Marca պարբերականը նյութ է հրապարակել ու նշել, որ ՈՒԵՖԱ-ն հետաքննություն է սկսել ադրբեջանական «Քարաբագ» ՖԱ մեդիա բաժնի ղեկավարի՝ Նուրլան Իբրահիմովի՝ Ֆեյսբուքում արած տեռորիստական գրառման հետքերով: 

Հիշեցնենք, որ վերոնշյալ ակումբի ներկայացուցիչը գրել էր, որ պետք է սպանել բոլոր հայերին՝ կանանց, երեխաներին ու ծերերին, իսկ հետո` հեռացրել գրառումը:

Marca-ն վերջում հավելել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտը թակում է ֆուտբոլի դռները: 2018/19 մրցաշրջանի Եվրոպա Լիգայի եզրափակիչը կայացավ Բաքվում, և եզրափակչի մասնակից «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը որոշեց չմեկնել Բաքու: