05.11.2020 02:53

Պուտին․ Ղարաբաղում իրավիճակը կարելի էր կարգավորել խաղաղ ճանապարհով

Պուտին․ Ղարաբաղում իրավիճակը կարելի էր կարգավորել խաղաղ ճանապարհով

Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում կարելի էր կարգավորել խաղաղ ճանապարհով, չդիմելով զենքի։ Ռուսաստանն ամեն ինչ անում է  հակամարտության շուտափույթ դադարեցման համար, կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի հետ և հույս ունի, որ կհաջողվի հասնել արդյունքների, որոնք կբավարարեն բոլորին, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Գիտեք, Ռուսաստանն իրենից կախված ամեն ինչ անում է, որպեսզի հակամարտությունը Հարավային Կովկասում ավարտվի, և որքան հնարավոր է՝ շուտ, որպեսզի պահպանենք իրար դեմ ելած  և, ցավոք սրտի, իրար ավտոմատի, հրացանի նշանառությամբ տեսնող մարդկանց  կյանքը, որոնք իրար դեմ զենք են կիրառում այն նպատակներին հասնելու համար, որոնց, մեր խորին համոզմամբ, կարելի էր հասնել խաղաղ բանակցային գործընթացի միջոցով»,- հայտարարել է Պուտինը Ժողովրդական միասնության օրվա առթիվ կրոնադավանության ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի ընթացքում։

Նա ընդգծել է, որ ռուսաստանյան կողմը «շփումներ ունի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի հետ»։

«Հուսով եմ, որ մեզ կհաջողվի արդյունքի հասնել․․․ այնպիսի հիմքով, որը կբավարարի տարածաշրջանում ապրող բոլոր մարդկանց, ընդ որում՝ դրան հասնել խաղաղ միջոցներով»,- ամփոփել է ՌԴ նախագահը։

Փոխանցում է ria.ru-ն։